Ի՞նչ ճակատագրական հայտարարություն արեց Կարապետյանը

Մեր կառավարության հենց առաջին նիստին ընդունելու ենք օրենք, որը կոչել ենք «Սաֆարովին կանխարգելման օրենք»։ Այդ մասին այսօր իր թիմակիցների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը։

 

«Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի և Ալիևի պլանավորած 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան, կստացվի, որ մեր տնտեսական բոլոր ծրագրերն անիրագործելի են դառնալու, քանի որ հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու ադրբեջանցիներին»,-ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահն իր «ճակատագրական հայտարարության» ժամանակ։

Leave a comment