Վռնդել են Ռուսաստանից, խոպան էր գնացել. բանավեճ սկսվեց Փաշինյանի և գյումրեցիների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

25.05.2026 | 12:09

ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի կատարած այցի ընթացքում շրջել է քաղաքի շուկայում, զրուցել վաճառողների և քաղաքացիների հետ՝ անդրադառնալով առևտրի, զբաղվածության, Գյումրու հին շուկայի, «Թումո» կենտրոնի ծրագրերի և սոցիալական խնդիրների թեմաներին։

Շուկայի վաճառողների հետ զրույցում վարչապետը հետաքրքրվել է առևտրի վիճակով և ելակի գներով։ Վաճառողներից մեկը նշել է, որ ընտանիքը պահում է հենց այդ առևտրի միջոցով, ինչին Փաշինյանը պատասխանել է, որ աշխատանք ասվածը միայն պետական ծառայությունը չէ, այլ նաև նման զբաղվածությունը։

Այնուհետև քաղաքացիներից մեկը վարչապետին խնդրել է պահպանել Գյումրու հին շուկան և այն չտրամադրել «Թումո»-ի ծրագրին։ Փաշինյանն ասել է, որ «Թումո»-ն Հայաստանում կարևոր կրթական ծրագիր է, սակայն համաձայնել է, որ շուկայի նոր տարածքը պետք է լինի մարդկանց համար հասանելի և հարմար վայրում։

Քաղաքացիների հետ զրույցում քննարկվել են նաև թոշակների չափերն ու սոցիալական խնդիրները։ Վարչապետը նշել է, որ 2018 թվականից հետո նվազագույն թոշակները բարձրացվել են, ինչպես նաև անդրադարձել է անկանխիկ առևտրի դեպքում գործող հետվճարի ծրագրին։ Քաղաքացիներից մեկը, սակայն, նշել է, որ ներկայիս թոշակները բավարար չեն կենսապահովման համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment