https://arm.sputniknews.ru/20260525/ruben-vardanjany-hh-um-700-mln-dvolaric-aveli-nerdrum-e-arel-ajsor-nra-tsnndjan-orn-e-102571333.html
Ռուբեն Վարդանյանը ՀՀ-ում 700 մլն դոլարից ավելի ներդրում է արել․ այսօր նրա ծննդյան օրն է
Ռուբեն Վարդանյանը ՀՀ-ում 700 մլն դոլարից ավելի ներդրում է արել․ այսօր նրա ծննդյան օրն է
Sputnik Արմենիա
Ռուբեն Վարդանյանն արդեն 3-րդ անգամ է իր ծննդյան օրը դիմավորում Բաքվի բանտում։ 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T11:16+0400
2026-05-25T11:16+0400
2026-05-25T11:16+0400
ռուբեն վարդանյան
հայաստան
բարերար
ներդրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/09/96711054_0:49:945:581_1920x0_80_0_0_8e6fc44f647f1e798a8509f9830a390e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Բաքվում կեղծ մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտված գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է. նա դառնում է 58 տարեկան։ Նշենք, որ բարերարն արդեն 3-րդ անգամ է իր ծննդյան օրը «տոնում» ադրբեջանական բանտում։ Նշենք, որ «ՏաԹևեր» ճոպանուղին 4 անգամ արժանացել է միջազգային World Travel Awards մրցանակի՝ ճանաչելի դարձնելով Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն։Ռուբեն Վարդանյանի ներդրումների շնորհիվ 2014 թվականին Դիլիջանում կառուցվել է UWC (United World Colleges) Դիլիջան միջազգային դպրոցը՝ կամուրջ ստեղծելով Հայաստանի ու աշխարհի միջև՝ Հայաստանը դնելով միջազգային կրթական քարտեզի վրա: Անապահով ընտանիքների հայ երեխաների համար սա միջազգային լավագույն կրթություն ստանալու հնարավորություն է եղել և մնում։ Շուրջ 98 տոկոսը սովորել է անվճար՝ դպրոցի հովանավորների, այդ թվում՝ Վարդանյան ընտանիքի կրթաթոշակներով:Ռուբեն Վարդանյանը իր գործունեության տարիներին նաև գաղափարակից ընկերների՝ Վարդան Գրեգորյանի և Նուբար Աֆեյանի հետ հիմնել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունը։ Այն ստեղծվել է՝ ի երախտագիտություն Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց նախապապերին ու նախատատերին օգնության ձեռք մեկնած մարդկանց: Վարդանյանի նախաձեռնությամբ նաև վերականգնվել են Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ավելի քան 20 հուշարձան՝ սկսած Թբիլիսիի Սուրբ Գևորգ մայր տաճարից մինչև Իրանում Սուրբ Թադե վանքը և Շուշիի իրանական Գոհար-աղայի Վերին մզկիթը:Հիշեցնենք՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայաստան տեղափոխվելու ժամանակ ձերբակալվել է Լաչինի միջնացքով անցնելիս 2023 թ. սեպտեմբերի 27-ին։Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/09/96711054_53:0:893:630_1920x0_80_0_0_1a9cf7dc106a077d7ce902aeb2755846.jpg.webp
ռուբեն վարդանյան, հայաստան, բարերար, ներդրում
ռուբեն վարդանյան, հայաստան, բարերար, ներդրում
Ռուբեն Վարդանյանն արդեն 3-րդ անգամ է իր ծննդյան օրը դիմավորում Բաքվի բանտում։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Բաքվում կեղծ մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտված գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է. նա դառնում է 58 տարեկան։
Նշենք, որ բարերարն արդեն 3-րդ անգամ է իր ծննդյան օրը «տոնում» ադրբեջանական բանտում։
«2000 թվականից ի վեր, Ռուբեն Վարդանյանը՝ իր ընտանիքի և ընկերների հետ Հայաստանում կատարել է 700 մլն դոլարից ավելի ներդրում՝ իրականցվելով շուրջ 700 ծրագիր` փոքր նախագծերից մինչև դիմագիծ փոխող մեգանախագծեր: Դեռ 2001 թվականից նա նախաձեռնեց «Հայաստան 2020» նախագիծը՝ բացահայտելու հետագա 20 տարվա ՀՀ-ի հեռանկարային զարգացման սցենարները։ Այդ նախագծերից մեկը «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցումն է, որով Տաթև համայնքը վերածնունդ ապրեց։ Նմանատիպ նախագծերը բացի ուղղակի դրական փոփոխությունից նաև շղթայական ռեակցիա ունեին նոր նախագծեր ստեղծելու համար»,- գրել է Free Armenian Prisoners թիմը։
Նշենք, որ «ՏաԹևեր» ճոպանուղին 4 անգամ արժանացել է միջազգային World Travel Awards մրցանակի՝ ճանաչելի դարձնելով Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն։
Ռուբեն Վարդանյանի ներդրումների շնորհիվ 2014 թվականին Դիլիջանում կառուցվել է UWC (United World Colleges) Դիլիջան միջազգային դպրոցը՝ կամուրջ ստեղծելով Հայաստանի ու աշխարհի միջև՝ Հայաստանը դնելով միջազգային կրթական քարտեզի վրա: Անապահով ընտանիքների հայ երեխաների համար սա միջազգային լավագույն կրթություն ստանալու հնարավորություն է եղել և մնում։ Շուրջ 98 տոկոսը սովորել է անվճար՝ դպրոցի հովանավորների, այդ թվում՝ Վարդանյան ընտանիքի կրթաթոշակներով:
Ռուբեն Վարդանյանը իր գործունեության տարիներին նաև գաղափարակից ընկերների՝ Վարդան Գրեգորյանի և Նուբար Աֆեյանի հետ հիմնել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունը։ Այն ստեղծվել է՝ ի երախտագիտություն Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց նախապապերին ու նախատատերին օգնության ձեռք մեկնած մարդկանց:
Վարդանյանի նախաձեռնությամբ նաև վերականգնվել են Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ավելի քան 20 հուշարձան՝ սկսած Թբիլիսիի Սուրբ Գևորգ մայր տաճարից մինչև Իրանում Սուրբ Թադե վանքը և Շուշիի իրանական Գոհար-աղայի Վերին մզկիթը:
Հիշեցնենք՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայաստան տեղափոխվելու ժամանակ ձերբակալվել է Լաչինի միջնացքով անցնելիս 2023 թ. սեպտեմբերի 27-ին։