ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից․ Հայաստանը արժանի է անվտանգ և կայուն ապագայի․ Գագիկ Ծառուկյանը՝ Արմավիրի մարզում է

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նախընտրական ջերմ ու անկեղծ հանդիպումները անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են։ Այս անգամ Արմավիրի մարզում՝ Էջմիածին և Արմավիր քաղաքներում։
Թիմակիցների հետ քայլերթով այցելեցինք նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ աղոթք և մոմավառություն կատարեցինք՝ հանուն մեր երկրի խաղաղության, անվտանգության ու բարեկեցության։
Մեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից։ Հայաստանը արժանի է անվտանգ և կայուն ապագայի։

Տեսանյութը դիտել այստեղ

Leave a comment