Հայերի ստեղծած ստարտափն օգնում է ԱՄՆ հիվանդանոցներին առողջության ապահովագրության հարցում

https://arm.sputniknews.ru/20260525/hajeri-steghtsats-startapn-ognum-e-amn-hivandanvocnerin-arvoghjutjan-apahvovagrutjan-harcum-102464396.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102421053_3:0:2734:2048_1920x0_80_0_0_609beb1a102f1725de8c69c7b395f95d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, առողջության ապահովագրություն, ստարտափ

ամն, առողջության ապահովագրություն, ստարտափ

Բաժանորդագրվել

Արհեստական ​​բանականության մոդուլը օգնում է հիվանդանոցի վարչակազմին որոշել, թե բուժման արժեքի որ մասը պահանջել հիվանդից նախապես՝ առանց ապահովագրական գումարի վճարման վրա հույս դնելու։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայաստանի և Սփյուռքի մասնագետների կողմից ստեղծված RCMed ստարտափը մշակել է ԱԲ-գործիք, որը թույլ է տալիս հիվանդանոցների տնօրինությանը բժշկական ապահովագրության պայմաններում սպասարկել հիվանդներին:

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ընկերության համահիմնադիր Արթուր Ղուլյանը, ընկերությունն սկզբնապես իր լուծումներն առաջարկել է ամերիկյան շուկայում, քանի որ, որոշ գնահատականների համաձայն, ԱՄՆ հիվանդանոցային ոլորտը տարեկան կորցնում է մոտ 50 միլիարդ դոլար՝ պետական ​​և մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից վճարումներից ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու պատճառով: Արդյունքում, ըստ Ղուլյանի, հիվանդանոցը ստիպված է լինում հիվանդից պահանջել գումարը, ինչը ժամանակատար է և խնդրահարույց:

Ստարտափի մշակած պրոդուկտը ԱԲ-մոդուլ է («գործակալ»), որը թույլ է տալիս կանխատեսել, թե այս կամ այն հիվանդի դեպքում որքան գումար կփոխհատուցի ապահովագրությունը, և որքանն է ավելի լավ նրանից նախօրոք պահանջել։

Ընկերությունն իր ծրագիրն արդեն տեղադրել է Հայաստանի որոշ հիվանդանոցներում՝ դրանք կապելով առողջապահության նախարարության «ArMed» տվյալների բազայի հետ, այդ թվում՝ համընդհանուր բժշկական ապահովագրության հետ կապված հարցերում (որը փուլ առ փուլ սկսել է գործել այս տարվանից – խմբ)։

Ղուլյանը նշեց, որ ընկերությունը ցանկանում է իր արտադրանքի համար ապահովել ԱՄՆ տվյալների անվտանգության ստանդարտները (այդ թվում, ի լրումն Եվրամիության «GDPR» ստանդարտի, «HIPAA»-ն՝ բժշկական տվյալների անվտանգության պրոֆիլային ստանդարտը)։ Ընկերությունը հետագայի համար պլանավորում է Հայաստանը դարձնել բժշկական տվյալների կիբեռանվտանգության հարցերով իրավասությունների տարածաշրջանային կենտրոն։ Մեր զրուցակցի պարզաբանմամբ, այդ ուղղությունն առավել պահանջված է՝ հաշվի առնելով, որ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները ներդնում են առողջապահության համընդհանուր էլեկտրոնային ռեգիստրներ։

Leave a comment