https://arm.sputniknews.ru/20260524/ishkhanutjunnery-zbaghvats-en-hamakargajin-grdvonvov-samvel-karapetjan-102558599.html
Իշխանությունները զբաղված են համակարգային «գրդոնով». Սամվել Կարապետյան
Իշխանությունները զբաղված են համակարգային «գրդոնով». Սամվել Կարապետյան
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի գնահատմամբ՝ ընտրություններից առաջ բյուջեի միջոցներով ընտրազանգված հավաքագրելը դարձել է իշխանությունների գլխավոր… 24.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-24T16:14+0400
2026-05-24T16:14+0400
2026-05-24T16:14+0400
նիկոլ փաշինյան
սամվել կարապետյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102490576_1:0:1500:843_1920x0_80_0_0_72c373b72b81e9177f8669d0cc0df17e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրողների 17 տոկոսը լավ է վերաբերում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Այսօր Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ այս մասին փաստում են սոցիոլոգիական հարցումները։«Չեն ընտրում, բայց իրենց ընտրողների 2/3-ը մեզ լավ է վերաբերվում։ Գիտե՞ք ինչու չեն ընտրում, որովհետև մարդուն շատ դժվար է համոզել, որ ինքը սխալվել է»,– ասաց Կարապետյանը։Նրա գնահատմամբ՝ գործող իշխանությունները զբաղված են համակարգային ձախողումներով։Նրան զարմացնում է, թե ինչու երկրի էլիտան չի արձագանքում իշխանությունների վարած քաղաքականությանը, այլ լուռ նայում է, թե ինչպես է կործանվում երկիրը։«Գյուղերում, երբ զբաղմունք չկա, իմ տարիքի մարդիկ կհիշեն՝ ամեն տարի սպասում էին, որ գյուղ գան լարախաղացները՝ իրենց «յալանչիներով» (խաբեբաներով): Այ, ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին – խմբ.) այդ «յալանչին» է, որ փողոցներն ընկած՝ մարդկանց զվարճացնում է»,– ընդգծեց նա։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102490576_271:0:1395:843_1920x0_80_0_0_753bf7c97ed091ff4d37140e9f22f746.jpg.webp
նիկոլ փաշինյան, սամվել կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
նիկոլ փաշինյան, սամվել կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի գնահատմամբ՝ ընտրություններից առաջ բյուջեի միջոցներով ընտրազանգված հավաքագրելը դարձել է իշխանությունների գլխավոր մարտավարությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրողների 17 տոկոսը լավ է վերաբերում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Այսօր Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ այս մասին փաստում են սոցիոլոգիական հարցումները։
«Չեն ընտրում, բայց իրենց ընտրողների 2/3-ը մեզ լավ է վերաբերվում։ Գիտե՞ք ինչու չեն ընտրում, որովհետև մարդուն շատ դժվար է համոզել, որ ինքը սխալվել է»,– ասաց Կարապետյանը։
Նրա գնահատմամբ՝ գործող իշխանությունները զբաղված են համակարգային ձախողումներով։
«Համակարգային «գրդոն» են արել, մենք շուտով ձեզ ցույց կտանք, թե որտեղ ինչ են «կերել». իրենք ձևը գտել են տարիներով մարդկանց շանտաժի ենթարկելու, վախեցնելու։ Արդեն ոչ ոք իրենցից չի վախենում, նույնիսկ մեր տարեց մայրերն են իրենց պատասխան տալիս, այլ ձև չկա, պետք է իրենց տեղը դնենք։ Այս մարդը մարզերը հասցրել է 40 տոկոս աղքատության, իսկ դա իրենց պետք է, քանի որ աղքատ մարդկանց ավելի հեշտ է կառավարել։ Ընտրությունից ընտրություն մի երկու խոստում են տալիս, բյուջեն քանդելով՝ հարցեր են լուծում, նույնիսկ ոչ օրենքի շրջանակում։ Բյուջեն ընդունել են, հետո հասկացել, որ ընտրություններից առաջ կարելի է թոշակառուների թոշակը բարձրացնել ու մի երկու ձայն տանել»,– շարունակեց Կարապետյանը։
Նրան զարմացնում է, թե ինչու երկրի էլիտան չի արձագանքում իշխանությունների վարած քաղաքականությանը, այլ լուռ նայում է, թե ինչպես է կործանվում երկիրը։
«Գյուղերում, երբ զբաղմունք չկա, իմ տարիքի մարդիկ կհիշեն՝ ամեն տարի սպասում էին, որ գյուղ գան լարախաղացները՝ իրենց «յալանչիներով» (խաբեբաներով): Այ, ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին – խմբ.) այդ «յալանչին» է, որ փողոցներն ընկած՝ մարդկանց զվարճացնում է»,– ընդգծեց նա։