Թրամփը նշել է, որ Ծինփինը կայցելի Վաշինգտոն տարեվերջին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Վաշինգտոն 2026 թվականի վերջին։ Նա այդ մասին հայտարարել է NBC-ին տված հարցազրույցում։

«Ես այնտեղ կլինեմ (Չինաստանում) ապրիլին, իսկ նա (Սի Ծինփինը) կլինի Սպիտակ տանը մինչև տարեվերջ», – ասել է ամերիկացի առաջնորդը։

Թրամփը նաև նշել է, որ ինքը լավ հարաբերություններ ունի Չինաստանի առաջնորդի հետ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հարցերի լայն շրջանակ։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ նրանք քննարկել են մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ առևտուրը, նրա ապրիլյան այցը Չինաստան, Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը և Իրանում ստեղծված իրավիճակը։

Leave a comment