Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն


Մայիսի 22-23-ը՝ «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացրել է ուժեղացված ծառայություն՝ ապահովելով հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը։ Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից:


 


Պարեկային ծառայության կողմից պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 182 տրանսպորտային միջոց, որոնցից 80-ի ղեկին եղել են անչափահասներ։


 


ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության շնորհիվ շրջանավարտների մասնակցությամբ, ծանր հետևանքներով միջադեպեր, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն արձանագրվել։


 

Դիտումների քանակ21

Leave a comment