Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հուլիսին System of a Down-ը Երևանում համերգ է տալու։
«SOAD-ը Երևանու՞մ։ Սրա հետ կապված, կարծես, շփոթմունք կա։ Մենք պլանավորում էինք համերգ ունենալ այս տարվա հուլիսին, բայց որոշեցինք հետաձգել այն լոգիստիկ և ժամանակային բարդությունների պատճառով։ Մենք դրա մասին կհայտարարենք, երբ պարզ լինի նոր ժամկետը։ Շնորհակալություն»,- գրել է Թանկյանը։
Հիշեցնենք՝ SOAD-ի՝ հուլիսին կայանալիք երևանյան համերգի մասին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ համերգը տեղի է ունենալու հուլիսին՝ Հանրապետության հրապարակում: