Կրակոցներ են հնչել Սպիտակ տան մոտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացվել է Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցների մասին։

ABC-ի լրագրողը հայտնել է, որ ամերիկացի առաջնորդը լավ է։

Կրակոցները Սպիտակ տան մոտ տեղի են ունեցել երեկ երեկոյան։ Fox News-ի տվյալներով՝ ատրճանակով տղամարդը երեք կրակոց է արձակել ԱՄՆ նախագահի նստավայրի ուղղությամբ, և Գաղտնի ծառայությունը պատասխան կրակով չեզոքացրել է հարձակվողին։

Կրակոցների ժամանակ վիրավորվել է անցորդ։

 

Leave a comment