Հայաստանի կինոյի հիմնադրամի պաշտոնական հայտարարությունը. հայցում ենք ձեր ներողամտությունը

Հայաստանի կինոյի հիմնադրամի պաշտոնական հայտարարությունը.

Այս տարվա Cannes Classics ծրագրում ներկայացվեցին Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը. սա միանշանակ կարևոր իրադարձություն էր հայկական կինոժառանգության միջազգային ներկայացման տեսանկյունից։

Կարևոր ենք համարում առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Շուշանիկ Միրզախանյանին, ով տարիներ շարունակ զբաղվել է հայկական կինոժառանգության հանրահռչակմամբ և շարունակում է իր մասնագիտական ներդրումն ունենալ հայկական կինոյի միջազգային ներկայացման գործում։

Միևնույն ժամանակ, Հայաստանի կինոյի հիմնադրամը ցավում է, որ նախորդ հրապարակման մեջ տեղի է ունեցել սխալ, որի հետևանքով պատշաճ կերպով չի ներկայացվել տարիների ընթացքում իրականացված մասնագիտական աշխատանքի իր ներդրումը։ Նման մոտեցում կամ նպատակ հիմնադրամը երբևէ չի ունեցել։

Տեղեկացնում ենք նաև, որ վերոհիշյալ հրապարակման հետ կապված կնշանակվի ծառայողական քննություն՝ հասկանալու, թե ինչպես է թույլ տրվել նման հրապարակում։ Սույն իրավիճակի համար պատասխանատվություն կրող անձինք կտան բացատրություններ և կկրեն պատասխանատվություն՝ հիմնադրամի ներքին կարգերի շրջանակում։

Հայցում ենք ձեր ներողամտությունը:

Leave a comment