Իրանի և ԱՄՆ-ի միջև մի շարք վիճելի հարցերի շուրջ առաջընթաց է գրանցվել, սակայն համաձայնություն չի ձեռք բերվի առանց բոլոր տարաձայնությունների կարգավորման։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իրանական բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ վիճելի հարցերի շուրջ բանակցություններն ու խորհրդակցությունները դեռևս շարունակվում են Պակիստանի միջնորդությամբ։
Աղբյուրն ընդգծել է, որ որոշ հարցերում որոշակի առաջընթաց է գրանցվել, բայց քանի դեռ բոլոր վիճելի հարցերը չեն կարգավորվել, համաձայնություն չի ձեռք բերվի։
Ըստ նրա տեղեկությունների՝ ներկայումս հիմնական ուշադրությունը կենտրոնացված է պատերազմի դադարեցման հարցի վրա, և քանի դեռ այդ հարցը չի կարգավորվել, ոչ մի այլ հարց չի քննարկվելու։