Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

23.05.2026 | 19:58

Լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Լևոն Քոչարյանը արձագանքել է իշխանությունների հնչեցրած մեղադրանքներին, մասնավորապես՝ ընդդիմությանը որպես «պատերազմի կուսակցություն» և «լրտեսական ցանց» պիտակավորելուն։

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի», Լևոն Քոչարյանն ասել է՝ արդյոք նորմա՞լ է, որ երկրի վարչապետն է որոշում՝ ով պետք է նստի, ով՝ ոչ։

Նա հիշեցրել է, որ իր հայրը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 540 օր ապօրինի կալանքի տակ է եղել, և հիշատակել է գաղտնալսումները.

«Իսկ ինքը ինչի՞ չի նստացրել Ռոբերտ Քոչարյանին… Բա հայրս 540 օր նստել ա ապօրինի մեղադրանքով: Կա հեռախոսազանգերը, որտեղ նաև մասնակցել ա Նիկոլ Փաշինյանը… Երբ իրեն զեկուցում են, որ նիստը ընթացքի մեջ է, բայց հեսա կլինի կալանքը…

Ինքը տարիներով մեղադրել ա (նախկին իշխանություններին), որ դատավորները ցուցումներ են ստանում զանգերի միջոցով, բայց ինքը եկել ա, և երկու ամսից իր իշխանության գալուց հետո բռնվել ա հենց դա անելու վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment