Սրբուհի Գալյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է 2025 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և նախանշել 2026 թվականի առաջնահերթությունները – Նորություններ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է 2025 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և նախանշել 2026 թվականի առաջնահերթությունները։

Նախարարն անդրադարձել է՝

․Թվայնացման գործընթացներին, մասնավորապես Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգին։

․Թվայնացման արդյունքում էլեկտրոնային եղանակով ստացված գրանցումներին` ամուսնության 173, ծննդի 66:

․Հաշտարարության ինստիտուտի զարգացմանը:

․«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի նախագծին։

․Դատավարության ժամկետների կարգավորման ուղղություններին, որոնք նախատեսում են գործերի քննության ողջամիտ ժամկետներ։

․Սնանկության նոր օրենսգրքին, որը հնարավորություն կտա բարելավել և զարգացնել ոլորտը։

․ԿԿՀ-ի կողմից տրամադրվող բարեվարքության վերաբերյալ եզրակացության եզրափակիչ մասի հրապարակայնությանը:

․Պարտապան ֆիզիկական անձին պատկանող միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի փոփոխմանը՝ 4 900 000 դրամի փոխարեն 7 800 000 դրամ։

2026 թվականի առաջնահերթությունների շարքում նախարարը նշել է՝

․Նոր Սահմանադրության տեքստի վերջնականացումը

․Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կատարելագործումը

․Սնանկության էլեկտրոնային համակարգի թվայնացումը

․Դատարանների բեռնաթափումը

Leave a comment