ՌԴ-ի հետ պատերազմում 55,000 ուկրաինացի զինվոր է զոհվել. Զելենսկի

Քաղաքականություն

05.02.2026 | 11:26

Ռուսական լայնածավալ ներխուժումը սկսվելուց ի վեր 55,000 ուկրաինացի զինվոր է զոհվել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է ՌԲԿ-Ուկրաինան։

«Ուկրաինայում մարտադաշտում զոհերի պաշտոնական թիվը՝ թե՛ կադրային զինվորների, թե՛ մոբիլիզացվածների, կազմում է 55,000»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Նա նաև նշել է, որ կան «մեծ թվով մարդիկ, որոնց Ուկրաինան համարում է անհետ կորած»։

Ըստ Զելենսկիի՝ հաստատվել է 46,000 ուկրաինացի զինծառայողի մահը։ Տասնյակ հազարավոր զինվորներ անհետ կորած են մարտերում կամ գերության մեջ, ուստի զոհերի վերջնական թիվը կարող է ավելին լինել։ Վիրավոր զինծառայողների թիվը 350,000 է։

Ուկրաինայի նախագահը նաև նշել  է, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ճշգրիտ թիվը մնում է անհայտ, քանի որ Կիևը մուտք չունի օկուպացված տարածքներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment