Չինաստանում ածխահանքերից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 90 մարդ


Չինաստանում ածխահանքերից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հյուսիսային Շանսի նահանգում զոհվել է ավելի քան 90 աշխատող: Պետական ԶԼՄ-ների տվյալով՝ կան անհետ կորածներ:


Հաղորդվում է, որ վթարի պահին գետնի տակ աշխատելիս է եղել 247 մարդ։ Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են, վթարի պատճառը պարզվում է։


Reuters գործակալությունը գրում է, որ 2000-ականների սկզբից Չինաստանի ածխահանքերում նման վթարները զգալիորեն պակասել են՝ անվտանգության ավելի խիստ կանոնների շնորհիվ։ Լյուսենյուի հանքում տեղի ունեցածը վերջին տասնամյակի ամենաողբերգական դեպքերից է։

Դիտումների քանակ7

Leave a comment