Հունգարիայի նոր կառավարությունը հետ է կանչում Միջազգային քրեական դատարանից դուրս գալու՝ նախկին իշխանության որոշումը՝ հայտարարել է նորանշանակ վարչապետը։
Պետեր Մադյարը նաև տեղեկացրել է, որ Բուդապեշտը երկարաձգում է Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման արգելքը։ Այն սահմանել էր Վիկտոր Օրբանի կառավարությունը 2023 թվականին։
Հունգարիայի գյուղատնտեսության նախարար Սաբոլչ Բոնան ավելի վաղ հայտարարել էր՝ կառավարությունը թույլ չի տա, որ Ուկրաինայից մատակարարումները խանգարեն տեղացի ֆերմերների գործունեությանը։ Արգելքը վերաբերում է ապրանքների ավելի քան 20 տեսակի, այդ թվում՝ ցորեն, միս, ձու, եգիպտացորեն, արևածաղկի ձեթ:
Դիտումների քանակ7