Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նստավայրն է խուզարկվել Պանթեոնում հիշատակի արարողությունների կազմակերպման քրեական հետաքննության շրջանակներում, գրել են ԶԼՄ-ները։
Մայիսի 21-ին Փարիզի երկու քննիչ դատավորներ խուզարկել են Ելիսեյան պալատը։
Ըստ տեղեկությունների՝ դատական մարմինները հետաքննում են «Shortcut Events» ընկերությանը շնորհված մի քանի կառավարական պայմանագրերի պայմանները, որը վերջին տարիներին պատասխանատու է եղել Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ հայտնի գործիչների աճյունների՝ Պանթեոն տեղափոխման արարողությունների կազմակերպման համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախկին վարչապետ և Հավրի ներկայիս քաղաքապետ Էդուար Ֆիլիպը կասկածվում է «պետական միջոցների յուրացման» մեջ։ Մայիսի 7-ին Ֆրանսիայի ազգային ֆինանսական դատախազությունը խնդրել էր դատական հետաքննություն սկսել Ֆիլիպի և այլ անձանց նկատմամբ։