https://arm.sputniknews.ru/20260523/andranik-tevanjani-ajakicnern-akcia-en-anum-datarani-dimac-102531988.html
Անդրանիկ Թևանյանի աջակիցներն ակցիա են անում դատարանի դիմաց
Անդրանիկ Թևանյանի աջակիցներն ակցիա են անում դատարանի դիմաց
Sputnik Արմենիա
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի կուսակիցներն ու աջակիցներն ակցիա են անում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության… 23.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-23T14:07+0400
2026-05-23T14:07+0400
2026-05-23T14:14+0400
հայաստան
երևան
անդրանիկ թևանյան
ակցիա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102532153_0:0:1281:720_1920x0_80_0_0_f30f5c035d27a432f2cfc40b209d5a34.jpg.webp
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի կուսակիցներն ու աջակիցներն ակցիա են անում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ քննում է քաղաքական գործչի խափանման միջոցի հարցը։Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Թևանյանին։Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:Նշենք, որ Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։
երևան
2026
Լուրեր
am_HY
Անդրանիկ Թևանյանի աջակիցներն ու կուսակիցները ակցիա են անում դատարանի դիմաց
Sputnik Արմենիա
Անդրանիկ Թևանյանի աջակիցներն ու կուսակիցները ակցիա են անում դատարանի դիմաց
2026-05-23T14:07+0400
true
PT0M53S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102532153_16:0:976:720_1920x0_80_0_0_ce17dec5c48f15261fe01d33b902eeed.jpg.webp
հայաստան, երևան, անդրանիկ թևանյան, ակցիա, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, երևան, անդրանիկ թևանյան, ակցիա, տեսանյութ, տեսանյութեր, видео
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի կուսակիցներն ու աջակիցներն ակցիա են անում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ քննում է քաղաքական գործչի խափանման միջոցի հարցը։
Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Թևանյանին։
Նշենք, որ Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։