Դատարանն այս պահին քննում է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ կողմից պատգամավորության թեկնածու առաջադրբած Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդությունը։
«Անդրանիկ Թևանյանն իր ոտքով եկել էր ՔԿ, փորձում էր մուտք գործել՝ 2 մետր հեռավորության վրա, երկու օր շրջում է քաղաքում, քարոզարշավ իրականացնում, եկել ձեռնաշղթաներ են հագցրել, նկարել, որ ցույց տան՝ իրենց լավ զգան»,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Ստեփանյանը։
«Երեկ տրագիկոմեդիկ բան են նկարել, հնդկական կինոներ շատ են սիրում»,- ասաց նա։