https://arm.sputniknews.ru/20260523/chinastanum-pajtjuni-hetevanqvov-90-hanqapvor-e-mahacel-tesanjut-102525436.html
Չինաստանում պայթյունի հետևանքով 90 հանքափոր է մահացել. տեսանյութ
Չինաստանում պայթյունի հետևանքով 90 հանքափոր է մահացել. տեսանյութ
Sputnik Արմենիա
Փրկարարական աշխատանքներում ներգրավված է արտակարգ ծառայությունների գրեթե 800 աշխատակից: 23.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-23T11:55+0400
2026-05-23T11:55+0400
2026-05-23T11:59+0400
չինաստան
պայթյուն
մահ
հանքափոր
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102525078_0:0:1920:1080_1920x0_80_0_0_21a8b75caac1e519e43d81e3fb126e73.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Չինաստանի հյուսիսի ածխահանքերից մեկում գազի պայթյունի հետևանքով 90 մարդ է մահացել: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, ողբերգական դեպքը տեղի է ունեցել Շանսի նահանգում երեկ երեկոյան, երբ հանքահորում 247 բանվոր է եղել։Ինչպես հայտնում է Ցինյուան շրջանի արտակարգ իրավիճակների վարչությունը, ածխահանքում գազի պայթյունից հետո փրկարարական աշխատանքներ իրականացնելու և հետևանքները վերացնելու համար ներգրավվել է արտակարգ ծառայությունների գրեթե 800 աշխատակից։Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանքահորում տեղի ունեցած պայթյունից հետո հրահանգել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները անհետ կորածներին գտնելու, փրկելու և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Նա նաև կոչ է արել անցկացնել մանրակրկիտ հետաքննություն՝ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելով մեղավորներին:Հունգարական «MOL Energy» ընկերության նավթագործարանում պայթյուն է որոտացել
չինաստան
2026
Լուրեր
am_HY
Более 80 человек погибли в результате взрыва газа на угольной шахте на севере Китая
Sputnik Արմենիա
Более 80 человек погибли в результате взрыва газа на угольной шахте на севере Китая
2026-05-23T11:55+0400
true
PT0M57S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102525078_240:0:1680:1080_1920x0_80_0_0_e0d702b85a54e8857c0407facf970cc2.jpg.webp
չինաստան, պայթյուն, մահ, հանքափոր, видео, տեսանյութ, տեսանյութեր
չինաստան, պայթյուն, մահ, հանքափոր, видео, տեսանյութ, տեսանյութեր
Փրկարարական աշխատանքներում ներգրավված է արտակարգ ծառայությունների գրեթե 800 աշխատակից:
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Չինաստանի հյուսիսի ածխահանքերից մեկում գազի պայթյունի հետևանքով 90 մարդ է մահացել: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, ողբերգական դեպքը տեղի է ունեցել Շանսի նահանգում երեկ երեկոյան, երբ հանքահորում 247 բանվոր է եղել։
Ինչպես հայտնում է Ցինյուան շրջանի արտակարգ իրավիճակների վարչությունը, ածխահանքում գազի պայթյունից հետո փրկարարական աշխատանքներ իրականացնելու և հետևանքները վերացնելու համար ներգրավվել է արտակարգ ծառայությունների գրեթե 800 աշխատակից։
«Շանսի նահանգի իշխանությունները մեծ նշանակություն են տվել «Shanxi Tongzhou Group ընկերության» «Լյուշենյու» ածխահանքում գազի պայթյունին և արտակարգ փրկարարական աշխատանքներ իրականացնելու, բժշկական օգնություն ցուցաբերելու և դեպքի վայրում հետևանքները վերացնելու համար ներգրավել են 755 փրկարար ու բժիշկ», – ասված է վարչության հայտարարության մեջ:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանքահորում տեղի ունեցած պայթյունից հետո հրահանգել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները անհետ կորածներին գտնելու, փրկելու և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Նա նաև կոչ է արել անցկացնել մանրակրկիտ հետաքննություն՝ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելով մեղավորներին: