Հայաստանի գործող իշխանությունը Ռուսաստանը հայտարարեց թշնամի երկիր․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Դե ինչ, Հայաստանի գործող իշխանությունն, Անդրանիկ Թեւանյանի հանդեպ հարուցած մեղադրանքով, իրավաբանորեն, Ռուսաստանը հայտարարեց թշնամի երկիր։

Իսկ այսօր, Ժամը 12-ին սկսվող Նորքի Զանգվածի դատարանում, արդեն դատական որոշմամբ այդ ակտը կամրագրվի։

Հանուն իշխանության վերարտադրման Հայաստանը հայտնվում է լրջագույն աշխարհաքաղաքական ու տնտեսական փորձության առջեւ։ Սպասենք հետեւանքներին»։

Leave a comment