https://arm.sputniknews.ru/20260523/tevanjani-nkatmamb-harucel-e-qreakan-hetapndum-petakan-davatshanutjan-hatkanishnervov-102517457.html
Թևանյանի նկատմամբ հարուցել է քրեական հետապնդում պետական դավաճանության հատկանիշներով
Թևանյանի նկատմամբ հարուցել է քրեական հետապնդում պետական դավաճանության հատկանիշներով
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Դատախազը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցել է քրեական… 23.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-23T00:07+0400
2026-05-23T00:07+0400
2026-05-23T00:18+0400
անդրանիկ թևանյան
հհ դատախազություն
պետական դավաճանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102503657_0:133:2560:1573_1920x0_80_0_0_d95a7047249597b9712e2018063055fe.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Դատախազը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցել է քրեական հետապնդում՝ րեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։Ավելի վաղ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն էր տվել դատախազության միջնորդությանը` Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ։Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102503657_143:0:2418:1706_1920x0_80_0_0_2232376e6ea6db7f328c2bd8f6bb51e0.jpg.webp
անդրանիկ թևանյան, հհ դատախազություն, պետական դավաճանություն
անդրանիկ թևանյան, հհ դատախազություն, պետական դավաճանություն