Քարոզչական պղպջակ է լրտեսներ փնտրելը, խուճապ է ՔՊ-ի մոտ, հասկանում են, որ պարտվում են

Գործող վարչախումբը խուճապի մեջ է, քանի որ հասկանում է՝ պարտվում են, ձերբակալությունները քարոզչական պղպջակ են, ինչպես եղել է իմ և մյուս ընդդիմադիր գործիչների հետ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Անդրանիկ Թևանյանը, եթե պատգամավոր չի եղել, ինպե՞ս կարող էր մասնակցել ԱԺ-ի այդ փակ լսումներին, միգուցե ՔՊ-ից մե՞կն է իրեն հայտնել տեղեկատվություն, թող տա նրա անունը։ Եթե 2024-ին իմացել եք, որ նա տեղեկություն է հաղորդում, ինչո՞ւ են կոծկել և ընտրություններից առաջ հիշել», – մեկնաբանեց Չալաբյանը։
Նրա խոսքով, քարոզարշավների ժամանակ պետական ամբողջ համակարգն աշխատում է, մարդկանց հարկադրում են, որ մասնակցեն հանրահավաքների, օրենքը միակողմանի է կիրառվում։

«Առաջին քայլով պետք է ազատվել այս բռնատիրական համակարգից, վճռական պետք է դուրս գալ և մերժել Փաշինյանին։ Փրփուրը բերանին՝ մի տաս հոգի մարդ է պաշտպանում Փաշինյանին, իրենք էլ են հասկանում դա․ նա ուզում է իրավիճակն ապակայունացնել, չի բացառվում՝ գնա արտակարգ դրության, իր հոգեվարքը հետաձգելու համար», – մեկնաբանեց Չալաբյանը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment