Իրանից կոչ են արել «օպտիմալացնել» վառելիքի սպառումը

Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել «օպտիմալացնել» վառելիքի սպառումը՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության պատճառով, հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեժադ։

Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների ակտիվ 40-օրյա փուլի ընթացքում ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել երկրի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների հետ կապված մի շարք օբյեկտների, այդ թվում՝ գազային օբյեկտներին և Թեհրանում գտնվող վառելիքի պահեստներին։

Leave a comment