Չենք կասկածում հաջողությանը. Պուտինը՝ ԶՈւ գործողությունների արդյունավետության մասին

https://arm.sputniknews.ru/20260522/chenq-kaskatsum-hajvoghutjany-putiny-zu-gvortsvoghutjunneri-ardjunavetutjan-masin-102513764.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100507593_83:0:1570:1115_1920x0_80_0_0_e5828c2663fa74863c5017f548eeded1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վլադիմիր պուտին, ռուսաստան, զինված ուժեր, ուկրաինա

վլադիմիր պուտին, ռուսաստան, զինված ուժեր, ուկրաինա

Բաժանորդագրվել

ՌԴ առաջնորդը նշել է, որ Ռուսաստանի կորուստներն ու զոհերը հատուկ ռազմական գործողության գոտում իզուր չեն։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Ռուսական անօդաչու համակարգերի արդյունավետությունը բարելավվում է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը Կրեմլում հանդիպում է անցկացրել «Հերոսների ժամանակը» ծրագրի շրջանավարտների հետ։

«Դրանց (անօդաչու համակարգերի – խմբ.) արդյունավետությունը բարելավվում է, և դա ճշտմարտություն է։ Եվ հայտնվում են նոր համակարգեր, որոնք ավելի ու ավելի լավ են կատարում իրենց խնդիրները, սա աշխատանքի կարևորագույն արդյունք է», – ասել է Պուտինը։

Ինչպես ընդգծել է ՌԴ առաջնորդը, Ռուսաստանի կորուստներն ու զոհերը հատուկ ռազմական գործողության գոտում իզուր չեն։

«Մեր բոլոր կորուստներն ու զոհերը իզուր չեն։ Չկա ոչ մի իզուր զոհ, ոչ մի կորուստ», – ասել է Պուտինը։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանի հակառակորդը չի կարողանա հասնել իր ցանկալի արդյունքին։

«Վստահ եմ, որ հակառակորդը չի կարողանա հասնել իր ուզած արդյունքին հենց այն պատճառով, որ մենք հասկանում ենք, թե ինչ ենք անում, հասկանում ենք, թե ինչի համար ենք պայքարում և ում դեմ ենք պայքարում», – ասել է ՌԴ առաջնորդը։

Պուտինը, մասնավորապես, նշել է, որ «Արևմուտք» և «Դնեպր» զորախմբերի մարտիկներն այսօր հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները Զապորոժիեի ուղղությամբ։

«Այսօր մեր և՛ «Արևմուտք» և՛ «Դնեպր» զորախմբերի մարտիկները բավական հաջող ու արժանապատվորեն կատարում են իրենց մարտական ​առաջադրանքները Զապորոժիեի ուղղությամբ։ Ամեն օր վստահ առաջ են շարժվում, նրանց շարժումը շատ նկատելի է», – ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Ռուսաստանը չի կասկածում ՌԴ զինվորականների հաջողությանը։

«Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն ձեր ընկերներին, որոնք այսօր ռազմաճակատում են, որոնց հաջողության մեջ մենք չենք կասկածում։ Հանուն Ռուսաստանի», – ասել է Պուտինը։

«Հերոսների ժամանակը» ծրագիրն իրականացնում է նախագահական ակադեմիայի պետական ​​կառավարման բարձրագույն դպրոցը՝ «Ռուսաստանը հնարավորությունների երկիր է» նախագահական հարթակի հետ համատեղ։ Այն մեկնարկել է 2024 թվականի մայիսին, և երկու տարվա ուսումնառության ընթացքում 82 շրջանավարտներից 70-ը նշանակվել են պետական ​​և մունիցիպալ կառավարման համակարգի, պետական ​​ընկերությունների և զարգացման ինստիտուտների տարբեր պաշտոններում։

Leave a comment