Այցելություն Նորաշենիկ գյուղի Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներ

Մատենագիտության մեջ գյուղը հիշատակվում է մի քանի այլ անուններով ևս՝ Նարոշենիկ, Նորաշեկ, Նորաշեն, Նորաշենիկ Նոր, Նորաշենիկ Վերին, Նորաշինիկ

Գտնվում է Կապան քաղաքից 8 կմ հյուսիս–արևմուտք՝ Ողջիի ձախ վտակ Աճանան (Նորաշենիկ) գետի հովտում, զառիթափ լեռնալանջի վրա՝ մրգատու և դեկորատիվ ծառերի մեջ։

Հնում մտնում էր Սյունիք աշխարհի Բաղք–Աճանան գավառի մեջ։

Շրջակայքն անտառապատ է։

Գյուղից ոչ հեռու կան պղնձի երևակումներ։

1831-ին ուներ 97, 1922-ին՝ 387, 1959-ին՝ 206, 1970-ին՝ 257, 1979-ին՝ 203, 1989-ին՝ 151, 2011-ին՝ 128 բնակիչ։

Գյուղում է գտնվում Սուրբ Ամենափրկիչ կանգուն եկեղեցին, որ կառուցվել է 1884 թվականին, վերանորոգվել՝ 1990-93 թվականներին։

Նորաշենիկ գյուղից 1.5 կմ հյուսիս–արևելք գտնվում է Նորաշենիկ Ներքինը (Լանջառ, Լանջար, Նորաշինիկ Հին, Նորաշինիկ Մյուս), որ լքվել է 20-րդ դարի 30-ական թթ.։

Պահպանվել են  թաղակապ հին եկեղեցին՝ կիսավեր վիճակով, և գերեզմանոցը։ Ենթադրվում է՝ եկեղեցին կառուցվել է 10-12–րդ դարերում և կոչվում է Սուրբ Աստվածածին (պատմական որոշ աղբյուրների համաձայն՝ կառուցվել կամ վերակառուցվել է 17-րդ դարում):

Մեր ստեղծագործական խումբը Նորաշենիկի եկեղեցիներ այցելեց 2026 թ. փետրվարի 3-ին: Եկեղեցիների և ընդհանրապես գյուղի մասին հետաքրքիր տեղեկություններ հայտնեց գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Ալբերտ Թումանյանը, ով ուղեկցում էր մեր ստեղծագործական խմբին, ում շնորհակալություն ենք հայտնում:

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մեզ միացան Նորաշենիկի դպրոցի վարչաֆինանսատնտեսական հարցերի համակարգող Սմբատ Երեմյանը և գյուղի վարչական ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչ Արայիկ Աղամիրյանը:

 

Մարի Նավասարդյան

 

Կից՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու լուսանկարները։

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու լուսանկարները՝ հաջորդիվ։

Լուսանկարները՝ «Սյունյաց երկրի»

 

Leave a comment