Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 12 տուժած, այդ թվում` երեխաներ

Բաժանորդագրվել

Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik.Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Կան մեկ տասնյակից ավելի վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 105 կմ հատվածում, Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «ՈւԱԶ» (Վիլիս) և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը։

Բախումից հետո «Լադան» դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 12 հոգի տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Կայքի տեղեկություններով` վիրավորների մեջ կան նաև երեխաներ։

Leave a comment