IRI․ Հայաստանի բնակիչների 61%-ը կարծում է, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ

Քաղաքականություն

22.05.2026 | 19:06

International Republican Institute-ի (IRI) 2026 թվականի մայիսյան հարցման համաձայն՝ Հայաստանի բնակիչների 61%-ը կարծում է, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ, մինչդեռ 28%-ը հակառակ կարծիքին է։ 11%-ը կամ չգիտի կամ չի պատասխանել հարցմանը։

Փետրվարին անցկացված հարցման տվյալներով, 47 տոկոսն էր կարծում, որ Հայաստանն ընդհանուր առմամբ շարժվում է ճիշտ ուղղությամբ, 41 տոկոսը՝ սխալ ուղղությամբ: Հարցին դժվարացել կամ հրաժարվել էր պատասխանել հարցվածների դարձյալ 11 տոկոսը:

Ամենադրական գնահատականները գրանցվել են ավագ սերնդի և գյուղական բնակավայրերի շրջանում։

56-ից բարձր տարիքային խմբում «ճիշտ ուղղություն» պատասխանն ընտրել է 67%-ը, իսկ գյուղական բնակավայրերում՝ 68%-ը։ Երևանում ցուցանիշը զգալիորեն ցածր է՝ 54%։

Երիտասարդների շրջանում դրական ցուցանիշն ավելի համեստ է․ 18-35 տարեկանների միայն 54%-ն է կարծում, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է գնում։

Հարցումն իրականացվել է 2026 թվականի մայիսի 5-11-ը՝ 1511 քաղաքացիների շրջանում։

Leave a comment