ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորել է դիտորդական առաքելության դերն ու գործունեությունը տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման և կայունության ապահովման գործում:
ԱԺ փոխնախագահը պատվիրակությանն է ներկայացրել նախընտրական քարոզարշավի ընթացքը:
Ռուբեն Ռուբինյանն ու Սարգիս Խանդանյանը պատասխանել են պատվիրակության անդամների հարցերին։
Դիտումների քանակ2