Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Քաղաքականություն

22.05.2026 | 17:26

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին ընդունել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

«Քննարկվել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները, մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment