Ուկրաինայի ԶՈւ-ի դրոնը հարձակվել է Բելգորոդի մոտ գտնվող ձեռնարկության վրա. կա տուժած

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարը հարձակվել է Բելգորոդի շրջանի Յասնիե Զորի գյուղում գտնվող ձեռնարկության վրա, կա տուժած։ Այս մասին հայտնել են Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբից:

​«Բելգորոդի շրջանի Յասնիե Զորի գյուղում Ուկրաինայի ԶՈւ-ի ԱԹՍ-ն պայթել է ձեռնարկության տարածքում: Ականապայթյունային վնասվածք և ոտքի բեկորային թեթև վիրավորումներ ստացած տղամարդն ինքնուրույն դիմել է Օկտյաբրսկայա շրջանային հիվանդանոց», – ասված է MAX հարթակում օպերատիվ շտաբի ալիքի հաղորդագրության մեջ:

​Հստակեցվում է, որ տուժածին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նա բուժումը կշարունակի ամբուլատոր պայմաններում:

Leave a comment