Եվրոպայի առաջատար տնտեսությունը կարողացել է գրանցել աննշան աճ

2026 թվականի առաջին եռամսյակում Գերմանիայի տնտեսությունն աճել է ընդամենը 0.3%-ով՝ 2025 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ։ Այդ մասին հայտնել է Ansa գործակալությունը՝ հղում կատարելով Գերմանիայի Դաշնային վիճակագրական վարչությանը։

Գերատեսչության նախագահ Ռութ Բրանդի խոսքով՝ Գերմանիայի տնտեսությունը 2026 թվականը սկսել է դրական ազդակներով։

Գերմանիայում Ifo գործարար վստահության ինդեքսը մայիսին փոքր-ինչ աճել է՝ հասնելով 84.9 կետի։ Նախորդ ամիս ցուցանիշը կազմել էր 84.5 կետ։

Գերմանիան, ինչպես նաև Եվրոպայի մյուս երկրները, շարունակում են կրել իրանական ճգնաժամի տնտեսական հետևանքները, որոնք խթանում են գնաճը և թուլացնում տնային տնտեսությունների ու բիզնեսի վստահությունը, նշում է Bloomberg-ը։

Գերմանիայի կառավարությունն արդեն երկու անգամ նվազեցրել է ընթացիկ տարվա տնտեսական աճի կանխատեսումը, իսկ այս շաբաթ անցկացված բիզնես հարցումները ցույց են տվել, որ մասնավոր հատվածի ակտիվությունը կրճատվում է արդեն երկրորդ ամիսն անընդմեջ։

Leave a comment