Դեսպան Սմբատյանը և Վրաստանի ՆԳ նախարարը անդրադարձել են ՀՀ և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցությանը


ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Սուլխան Թամազաշվիլիի հետ։ Այդ մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։


 


Աշոտ Սմբատյանը շնորհավորել է Սուլխան  Թանազիշվիլիին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով շարունակական ձեռքբերումներ և արդյունավետ գործունեություն։


 


 


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ և Վրաստանի իրավապահ մարմինների միջև սերտ համագործակցությանը` պատրաստակամություն հայտնելով առկա փոխգործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ։

Դիտումների քանակ1

Leave a comment