Արամ Ա-ն նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահ Վենսին, որում կոչ է արել նրան անձամբ միջամտել Բաքվում գտնվող հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների ազատ արձակման հարցին
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ը նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ կոչ անելով նպաստել Բաքվում պահվող հայ գերիների ազատմանը։
Կիլիկիո Մեծի Տան Կաթողիկոսության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Արամ Ա Կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ կոչ անելով նրան անձամբ միջամտել Բաքվում պահվող հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների ազատ արձակման հարցին։
Վենսին ուղղված նամակում Վեհափառ Հայրապետը ուշադրություն է հրավիրել նաև Արցախի հոգևոր-մշակութային հուշարձանների պահպանման անհրաժեշտության վրա՝ ընդգծելով, որ միջազգային իրավունքը հստակորեն մատնանշում է ինչպես ռազմագերիների ազատ արձակման, այնպես էլ կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը։
Կաթողիկոսության մամլո ծառայությունից նշել են, որ Արամ Ա-ի նամակն արդեն փոխանցվել է ԱՄՆ փոխնախագահին։
Հաջորդ շաբաթ նախատեսված են Ջեյ Դի Վենսի այցերը Հայաստան և Ադրբեջան։