ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ լրացուցիչ 5000 զինվոր է ուղարկում Լեհաստան: Դոնալդ Թրամփի խոսքով՝ այս որոշումը պայմանավորված է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ լավ հարաբերություններով։
ԱՄՆ պատերազմի նախարարությունն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ չեղարկում է Լեհաստանում 4000 զինծառայողի պլանավորված տեղակայումը։ Ավելի ուշ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ սա նախատեսված տեղակայման «ժամանակավոր հետաձգում» է, և ԱՄՆ-ն կշարունակի ապահովել Լեհաստանում իր ուժեղ ռազմական ներկայությունը։
Մայիսի սկզբին հայտարարվել էր, որ Գերմանիայից դուրս կբերվի 5000 ամերիկացի զինծառայող՝ այդ երկրի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Իրանի հարցում տարաձայնությունների ֆոնին։ Թրամփը չի մանրամասնել՝ արդյոք Լեհաստանում կտեղակայվեն Գերմանիայից դուրս բերվող զինծառայողները, թե՞ նոր զորակազմ կուղարկվի։
Եվրոպայում ամենամեծ թվով ամերիկյան զորքեր տեղակայված են Գերմանիայում՝ ավելի քան 36000 զինծառայող։ Իտալիայում տեղակայված է 12000 ամերիկացի զինծառայող, Մեծ Բրիտանիայում՝ 10000, Լեհաստահում ևս՝ մոտ 10000:
Դիտումների քանակ4