Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (22.05.-27.05.2026թ.)

   

Երևան քաղաքում՝

Մայիսի 22-ի ցերեկը, 23-27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`

Մայիսի 22-ի ցերեկը, 23-27-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 22-ի և 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

 

Երևան քաղաքի մայիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        33.6°C (2021թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա               6.2°C (1978թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան       19.0°C

Leave a comment