Ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ 2 անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության համաձայն իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի  թմրամիջոցներ պետք է տեղափոխվեն Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Տեղեկությունն իրացվեց Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների հետ։

Մայիսի 19-ին՝ ժամը 17․45-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղի դիմացի դաշտամիջյան հատվածում ձերբակալվեցին «Հյունդայի» մակինիշի ամվտոմեքենայի  46-ամյա վարորդն ու 72-ամյա ուղևորը։ Մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։

Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլենային փաթեթ։

Մեոքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

—00—ԼԱ

Leave a comment