ՀՀ–ում 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ չի եղել. ԳԹԿ

https://arm.sputniknews.ru/20260522/hhum-31-buhi-119-masnagitutjan-hamar-voch-mi-dimvord-chi-eghel-gtk-102497719.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/810/65/8106556_150:0:2881:2048_1920x0_80_0_0_8dd622b96b9b06ddb25b04344a932822.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, բուհ, դիմորդ, գթկ (գնահատման և թեստավորման կենտրոն), կարո նասիբյան

հայաստան, բուհ, դիմորդ, գթկ (գնահատման և թեստավորման կենտրոն), կարո նասիբյան

Բաժանորդագրվել

Ամենապահանջած մասնագիտությունների տասնյակն անցյալ տարվա համեմատ անփոփոխ է մնացել։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանի 31 բուհի 119 մասնագիտության համար որևէ դիմորդ չի եղել։ Այս մասին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը` ներկայացնելով բուհերի ընդունելության 2-րդ փուլի հայտագրման գործընթացի արդյունքները։

«Կառավարության կողմից այս տարվա համար հաստատվել են 2133 անվճար և 10 587 վճարովի տեղեր։ Նախորդ տարի եղել է 2142 անվճար և 9998 վճարովի տեղ։ ԳԹԿ–ում հայտագրվել է 16 482 դիմորդ, որոնց քննությունները կազմակերպվելու են 49 միասնական քննական կենտրոնում»,– ասաց Նասիբյանը։

Դիմորդներ ավելի շատ ունեն Երևանի պետական համալսարանը, երկրորդ տեղում Հայաստան պետական տնտեսագիտական համալսարանն է, իսկ երրորդում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան է և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։

Այս բուհերին, ըստ պահանջարկի, հաջորդում են Երևանի պետական բժշկական համալսարանը, Բրյուսովի անվան պետական համալսարանը, Մանկավարժական համալսարանը և այլն։

Նասիբյանը նաև նշեց, որ ամենապահանջված մասնագիտությունների տասնյակն անցյալ տարվա համեմատ անփոփոխ է մնացել։

Մեկ տեղի հարաբերակցությամբ առավել շատ դիմորդներ ունի ԵԲՊՀ-ի «Ստոմատոլոգիա» մասնագիտությունը՝ 2.9 դիմորդ, երկրորդ տեղում նույն բուհի «Բուժական գործ» մասնագիտությունն է` 2.3 դիմորդ, երրորդը ԵՊՀ-ի «Իրավագիտություն» մասնագիտությունն է` 2.1 դիմորդ, չորրորդը՝ ՀՊՏՀ-ի «Տնտեսագիտությունը»` 2 դիմորդ։ Միևնույն ժամանակ ամենապահանջված 10 մասնագիտությունից 5-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինն են։

Նասիբյանը նաև հայտնեց` 22 բուհի 53 մասնագիտություն ունեն ընդամենը 1-ական դիմորդ, իսկ 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ այս փուլում չկա։ ԳԹԿ փոխտնօրենը չնշեց բուհերը, նրա խոսքով` գուցե ընդունելության 3-րդ փուլում այդ բուհերում դիմորդներ լինեն։

Leave a comment