ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանդիպում են ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանդիպում են ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանդիպում են ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային նոր հայեցակարգին, գործարար միջավայրի բարելավմանը, հարկային քաղաքականության կանխատեսելիությանը, ինչպես նաև տնտեսավարողների համար առավել նպաստավոր պայմանների ձևավորմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։

Կողմերը կարևորել են պետական և մասնավոր հատվածների միջև շարունակական երկխոսությունն ու համագործակցությունը՝ ընդգծելով, որ նման քննարկումները նպաստում են ավելի արդյունավետ լուծումների մշակմանը։

Leave a comment