Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը սիրով շնորհավորում է ձեզ Վերջին զանգի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններով, ձեռքբերումներով և նոր հնարավորություններով լի ճանապարհ։
Այս օրը խորհրդանշում է ոչ միայն դպրոցական կյանքի ավարտը, այլև նոր նպատակների, կարևոր որոշումների և մեծ պատասխանատվության սկիզբը։ Թող ձեր առջև բացվեն գիտելիքի, ինքնադրսևորման և մասնագիտական աճի լայն հորիզոններ։ Եղե՛ք նպատակասլաց, համարձակ ու ստեղծարար, հավատացե՛ք ձեր ուժերին և մշտապես ձգտե՛ք լինել լավագույնը ձեր ընտրած ոլորտում։