Շերոն Սթոունը՝ Կաննում, վանական ռոբոտը՝ Սեուլում, Էբոլայի զոհը՝ Կոնգոյում

Ներկայացնում ենք 2026 թվականի մայիսի 18-ից 22-ը աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների լուսանկարների ընտրանին։
ԱՄՆ ռազմա-ծովային ուժերի «Կապույտ հրեշտակներ» պիլոտաժային խումբը Անապոլիսի երկնքում։
Լեռնագնացների հսկայական հերթը Էվերեստ բարձրանալիս։
Շերոն Սթոունը Կաննի 79-րդ կինոփառատոնի կարմիր գորգին։
Վանական ռոբոտը իրական վանականների հետ Սեուլում՝ Բուդդայի ծննդյան նախօրեին։
Կարմիր խաչի աշխատակիցները Կոնգոյում տեղափոխում են Էբոլա վիրուսի հերթական զոհի մարմինը։
Մեծ Բրիտանիայի արքա Չառլզը ուկուլելե է նվագում Հյուսիսային Իռլանդիայում:
Դիզայներ Նիկոլա Ժեսկիերի ստեղծագործությունները Նյու Յորքում Louis Vuitton-ի հավաքածուի ցուցադրությունում։
Երեխան նայում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Վլադիմիր Պուտինը հանդիպել է չինացի ինժեներ Փեն Փայի հետ, որը նկարվել էր իր հետ 25 տարի առաջ, երբ Ռուսաստանի նախագահն առաջին անգամ այցելել էր Չինաստան:
Ռեժիսոր Էնդի Գարսիան եւ դերասանուհի Վիկի Քրիպսը Կաննի 79-րդ կինոփառատոնի կարմիր գորգին։

Leave a comment