ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է.
Ծառուկյանը չհրապարակեց Կոտայքում ազատված 52 պարեկների (պարեՏների) անունները, հետևաբար՝ ստեց: Բնականաբար Ծառուկյանը ստում է նաև, երբ ասում է՝ պատերազմից հետո ունենք 10 հազար հաշմանդամություն ունեցող, որովհետև պատերազմից հետո մենք ունեցել ենք մոտ 700 հաշմանդամություն ունեցող (ինչը անկասկած նույնպես ցավալի թիվ է):
Հետևաբար Ծառուկյանը պաթոլոգիկ ստախոս է: Հա, մեկ էլ՝ Թևանյանն անցա՞վ առյուծի վանդակով: Էդ էլ էիր երեկ խոստացել: Բայց դե դու խոստում պահող էլ չես:
Հ.Գ. Մի բան է լավ՝ սովորել է հաշմանդամ ասելը առանց վ-ի: