Bloomberg-ի հարցման շրջանակում ներգրավված վերլուծաբանների և շուկայի մասնակիցների մեծ մասը կանխատեսում է, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում Brent տեսակի նավթի միջին գինը կկազմի մեկ բարելի դիմաց 81-ից 100 դոլար։
Շուկայի համար հիմնական ռիսկը համարվում է Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների հնարավոր խափանումը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի վտանգի ֆոնին։ Միևնույն ժամանակ, շուկայի մասնակիցները դեռևս չեն ակնկալում մատակարարումների ամբողջական կոլապս։
Փորձագետների գնահատմամբ՝ աշխարհաքաղաքական «ռիսկային հավելավճարը» կարող է երկար տարիներով նավթի արժեքին ավելացնել ևս 5-15 դոլար յուրաքանչյուր բարելի համար։
Միաժամանակ նշվում է, որ գների կտրուկ աճը կարող են մասամբ զսպել պահանջարկի նվազումը, մատակարարումների վերաուղղորդումը և նավթի արդյունահանման ծավալների ավելացումը։