https://arm.sputniknews.ru/20260522/gvortsvogh-ishkhanutjuny-dardzel-e-vakh-sermanvogh-u-atelutjun-taratselu-varpet-arman-tatvojan-102485468.html
Գործող իշխանությունը դարձել է վախ սերմանող ու ատելություն տարածելու վարպետ. Արման Թաթոյան
Գործող իշխանությունը դարձել է վախ սերմանող ու ատելություն տարածելու վարպետ. Արման Թաթոյան
Sputnik Արմենիա
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուն շեշտեց` իրավապահ մարմինները սինխրոն են աշխատում իշխանության հետ, և քարոզարշավի ժամանակ հնչած… 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T11:56+0400
2026-05-22T11:56+0400
2026-05-22T11:56+0400
հայաստան
իշխանություն
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
արման թաթոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0c/59520827_0:19:1600:919_1920x0_80_0_0_33c664c6207f7427972a7790a3d276e9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ գործող իշխանությունը դարձել է վախ սերմանող ու ատելություն տարածելու վարպետ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ ամփոփելով երկու շաբաթ տևող նախընտրական քարոզարշավը։Թաթոյանի խոսքով՝ թեև գործող իշխանությունն իրեն փորձում է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպան դիրքավորել, բայց իրականությունն այլ բան է վկայում։Նա հիշեցրեց` օրեր առաջ ձայնագրություն էր հրապարակել, որում լսվում էր, թե ինչպես է Արմավիրի պետական տարածաշրջանային քոլեջի դասախոսներից մեկը պարտադրում ուսանողներին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին։ «Մինչև հիմա՝ ոչ մի արձագանք, բայց ես հատուկ անունները նշել էի հանցագործության մասին հաղորդման մեջ։ Պատասխանատուների անունները տվել էի, որպեսզի որևէ մեկը չփորձի ճնշումների ենթարկել ո՛չ ուսուցիչներին, ո՛չ դասախոսներին և ո՛չ էլ ուսանողներին։ Մենք հատուկ նշել էինք անուններ՝ Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց… Որևէ մեկը նրանցից ձերբակալվե՞լ կամ հարցաքննվե՞լ է։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում հակառակ կողմում. իրավապահ մարմինները սինխրոն աշխատում են իշխանության հետ։ Իշխանությունը մի հայտարարություն է անում միտինգի ժամանակ, ու անմիջապես գործողություն է սկսվում իրավապահների կողմից»,– ընդգծեց Թաթոյանը։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0c/59520827_84:0:1507:1067_1920x0_80_0_0_9c7463210b777bf2461c26e73f19356c.jpg.webp
հայաստան, իշխանություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), արման թաթոյան
հայաստան, իշխանություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), արման թաթոյան
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուն շեշտեց` իրավապահ մարմինները սինխրոն են աշխատում իշխանության հետ, և քարոզարշավի ժամանակ հնչած հայտարարություններին անմիջապես հետևում են իրավական գործողություններ։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ գործող իշխանությունը դարձել է վախ սերմանող ու ատելություն տարածելու վարպետ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ ամփոփելով երկու շաբաթ տևող նախընտրական քարոզարշավը։
Թաթոյանի խոսքով՝ թեև գործող իշխանությունն իրեն փորձում է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպան դիրքավորել, բայց իրականությունն այլ բան է վկայում։
«Ստեղծված է այնպիսի համակարգ, որ մարդկանց մեջ համատարած վախ սփռեն թե՛ անձնական, թե՛ պատերազմի սպառնալիքներով։ Այս իրավիճակն իրենք անընդհատ զարգացնում են, ու դրա վրա է կառուցված ամբողջ քարոզարշավը»,– ասաց Թաթոյանը։
«Մինչև հիմա՝ ոչ մի արձագանք, բայց ես հատուկ անունները նշել էի հանցագործության մասին հաղորդման մեջ։ Պատասխանատուների անունները տվել էի, որպեսզի որևէ մեկը չփորձի ճնշումների ենթարկել ո՛չ ուսուցիչներին, ո՛չ դասախոսներին և ո՛չ էլ ուսանողներին։ Մենք հատուկ նշել էինք անուններ՝ Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց… Որևէ մեկը նրանցից ձերբակալվե՞լ կամ հարցաքննվե՞լ է։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում հակառակ կողմում. իրավապահ մարմինները սինխրոն աշխատում են իշխանության հետ։ Իշխանությունը մի հայտարարություն է անում միտինգի ժամանակ, ու անմիջապես գործողություն է սկսվում իրավապահների կողմից»,– ընդգծեց Թաթոյանը։