ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի 18 շրջաններում որսացել ու ոչնչացրել են 217 ուկրաինական ԱԹՍ, վիրավnր կա

Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլի մարզը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման։

Յարոսլավլից դեպի Մոսկվա դուրս եկող երթևեկությունը Մոսկովսկի Պրոսպեկտի և Հարավարևմտյան օղակաձև ճանապարհի խաչմերուկից դադարեցվել է անվտանգությունն ապահովելու համար։

Բելգորոդի մարզի Նիժնեե Բերեզովո-Վտորոյե գյուղի մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է մեքենայի վրա՝ վիրավորելով մեկ տղամարդու։

Մոսկվային մոտենալիս ՀՕՊ ուժերը խոցել են յոթ անօդաչու թռչող սարք։ Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայանները, որոնք փակ են եղել անվտանգության նկատառումներից ելնելով, վերացրել են սահմանափակումները առավոտյան ժամը 7-ի սահմաններում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի 18 շրջաններում որսացել ու ոչնչացրել են 217 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Leave a comment