Սիրելի՛ շրջանավարտներ, հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի խորհրդանշական ու հիշարժան օրվա առթիվ։
Այսօր առանձնահատուկ օր է մեր դպրոցների շրջանավարտների համար․ ավարտվում է կյանքի մի կարևոր փուլ և բացվում են նոր ճանապարհներ, նոր նպատակներ ու ձեռքբերումների լայն հնարավորություններ։ Դպրոցական տարիները ձեզ տվել են գիտելիք, ընկերություն, փորձ և արժեքներ, որոնք ուղեկցելու են ողջ կյանքի ընթացքում։
Սիրելի՛ շրջանավարտներ, համոզված եմ՝ ձեր ստացած կրթությամբ, աշխատասիրությամբ և նպատակասլացությամբ դուք արժանապատվորեն կկառուցեք ձեր ապագան՝ միաժամանակ դառնալով մեր համայնքի և հայրենիքի առաջընթացի արժանի մասնակիցները։ Թող ձեր յուրաքանչյուր քայլ առաջնորդվի վստահությամբ, համարձակությամբ և բարի նպատակներով։
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նաև ուսուցիչներին՝ իրենց նվիրական ու հետևողական աշխատանքի համար, ինչպես նաև ծնողներին՝ մշտական հոգատարության, աջակցության և մեծ պատասխանատվության համար։
Թող այս օրը ձեր հիշողություններում մնա որպես լուսավոր և խորհրդանշական սկիզբ նոր կյանքի ճանապարհի։
Բարի երթ և մեծ հաջողություններ ձեզ՝ ձեր բոլոր նախաձեռնություններում։