Երևան–Սևանի ճանապարհին մեքենայից նետված հղի կնոջ ամուսինը ձերբակալվել է

https://arm.sputniknews.ru/20260522/erevan-sevani-tshanaparhin-meqenajic-netvats-hghi-knvoj-amusiny-dzerbakalvel-e-102480711.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_d3d5dcffc73c6d58962c0e390479071c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հղի, երևան, սևան, ավտոմեքենա, ծափաթաղ , ծովագյուղ, ամուսին, ձերբակալություն

հայաստան, հղի, երևան, սևան, ավտոմեքենա, ծափաթաղ , ծովագյուղ, ամուսին, ձերբակալություն

Բաժանորդագրվել

Մահացած կնոջ 21-ամյա ամուսինը ներկայացվել է նախաքննական մարմին։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Երևան-Սևանի ճանապարհին ավտոմեքենայից նետված հղի կնոջ 21-ամյա ամուսինը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Shamshyan.com-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևան– Սևան–Իջան ավտոճանապարհին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի հատվածում կնոջ դի է հայտնաբերվել։ Վարորդը իրավապահներին պատմել է, որ Ճամբարակից վերադառնալիս վիճել են հղի կնոջ հետ, և կինը նետվել է ավտոմեքենայից։

ՆԳՆ-ն հայտնում է, որ դեպքի մասին ահազանգը ստացել են մայիսի 21-ին՝ ժամը 22․40-ի սահմաններում։ Ըստ ահազանգի՝ Սևան-Ծափաթաղ ճանապարհին՝ Ծովագյուղ բնակավայրի տարածքում, վրաերթի հետևանքով մահացած կին կա։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը կնոջ՝ 22-ամյա Մարիաննա Բ․-ի հետ «Մերսեդես» մակնիշի մեքենայով Սևան ընթանալիս կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է, որի ընթացքում էլ կինը դուրս է նետվել մեքենայից և մահացել։

21-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Leave a comment