Այսօր վաղ առավոտյան` ժամը 07:30-ի սահմաններում դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն և իրականացնում են խուզարկություններ:
Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը նշեց․ «Խուզարկությունները երեկվա պարոն Գրիգորյանի հնչեցված քաղաքական խոսքի պատճառով։ Կարծես սովորական բան է դարձել, քայլարշավներն ուղեկցում են այսպիսի խոչընդոտումներով, և մեր աշխատանքը խոչընդոտում ու խանգարում են։ Մեր աշխատանքը խաթարվում է իրենց անիմաստ գործողությունների պատճառով»։
Լիզա Գասպարյանը հիշեցրեց, որ Մարտուն Գրիգորյանը անձեռնմխելիություն ունի, ձերբակալում են միայն, եթե անձեռնմխելիությունից զրկեն։ Մեզ հայտնեցին, որ խուզարկողներն ավելի շատ Մարտուն Գրիգորյանի որդիներն են ուշադրության կենտրոնում։