10:36 22.05.2026 (Թարմացված է: 10:37 22.05.2026)
Բաժանորդագրվել
Եպիսկոպոսական ձեռնադրությունը տեղի կունենա մայիսի 24–ին։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանյայց առաքելական եկեղեցու 4 վարդապետի մայիսի 24–ին` Հոգեգալստյան տոնին, կշնորհվի եպիսկոպոսության աստիճան։ Այդ մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Եպիսկոպոսական ձեռնադրությունը տեղի կունենա Մայր տաճարում Սուրբ պատարագին համընթաց, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի ձեռամբ:
Եպիսկոպոսության աստիճան կշնորհվի Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Իսահակ վարդապետ Պողոսյանին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնի լուսարարապետ հոգեշնորհ տեր Անանիա վարդապետ Ծատուրյանին և Մայր աթոռի քարոզչական կենտրոնի տնօրեն հոգեշնորհ տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։
Սուրբ պատարագը կսկսվի ժամը 10:30–ին: